00:00:00

Առանց ախտանշանների հիվանդները հազվադեպ են տարածում կորոնավիրուս. ԱՀԿ

17:51, 09 հունիս 2020 Առողջություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտարարել են, որ առանց ախտանշանների հիվանդները հազվադեպ են տարածում կորոնավիրուս: Այդ մասին հայտարարել է կորոնավիրուսի հարցերով ԱՀԿ առաջատար փորձագետ Մարիա Վան Կերխովը: Սկզբում առողջապահության ոլորտի մասնագետները կասկածում էին, որ այն մարդիկ, որոնց մոտ COVID-19-ն ընթանում է առանց ախտանշանների, արագորեն տարածում են վիրուսը: Այնուամենայնիվ, այժմ ԱՀԿ-ից նշում են, որ տարածման այդ եղանակը թեև հնարավոր է, բայց հիմնականը չէ: Այսպիսով, կասկածի տակ են դրվում այն մտավախությունները, որ կորոնավիրուսների բռնկումները դժվար է զսպել առանց ախտանշանների հիվանդների պատճառով:
«Հիմք ընդունելով մեր ունեցած տվյալները՝ նախկինի պես հազվադեպ են դեպքերը, երբ հիվանդության առանց ախտանշան ընթացք ունեցող անձը իրականում փոխանցում է վարակը այլ անձի: Շատ հազվադեպ են նման դեպքերը»,- ասել է Մարիա Վան Կերխովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր