00:00:00

«Ծառուկյան» խմբակցության մի մասը «կողմ» կոճակը կսեղմի` իբր միամտաբար. «Ժողովուրդ»

13:46, 13 ապրիլ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կամ որ նույնն է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մաս չի կազմի իշխող կոալիցիային: Դեռ ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀԿ-ն քննարկումներից հետո որոշել է կոալիցիոն համագործակցությունը շարունակել միայն ՀՅԴ-ի հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքի համար իշխանության ներսում տեղ չկա: Սակայն տևական ժամանակ այս դաշինքի ներսում, հատկապես իշխանությունների հետ բիզնես կապեր ունեցողները թաքուն հույսեր էին փայփայում, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան կփոխվի, և իրենց «ընդդիմադիրի» անհարմար վիճակին վերջ կդրվի: Բայց նրանց հույսերն ի դերև ելան, ու սա երկու պատճառով. նախ` ՀՀԿ-ն չի ցանկանում պաշտոններ զիջել, բացի այդ` եթե ԲՀԿ-ն իշխանություն դառնա, խորհրդարանական միակ ընդդիմադիր խմբակցությունը կմնա «Ելք»-ը, որին ստիպված են լինելու ԱԺ պաշտոններ բաշխել՝ այդ թվում և փոխնախագահի աթոռը, ինչը ՀՀԿ-ն որևէ կերպ չի ցանկանում: Ու հիմա չի բացառվում, որ «Ծառուկյան» խմբակցության մի մասը դեմ քվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը, իսկ մի մասը կողմ կոճակը սեղմի` իբր միամտաբար»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր