00:00:00

Ինչպես է հարստացել Կարեն Կարապետյանի 26-ամյա օգնականը. «Փաստ»

13:06, 13 ապրիլ 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետի օգնական, 26-ամյա Հայկ Զոհրաբյանը նախորդ տարի երկու անգամ նվիրատվություն է ստացել: Խոսքը մեծ գումարի մասին չէ, այդ երկու նվիրատվությունները միասին կազմել են 3 միլիոն դրամ, ինչի մասին տեղեկանում ենք Զոհրաբյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2017 թ. տարեկան հայտարարագրից: Նշված նվիրատվությունները ներառվել են նրա եկամուտների մեջ և աշխատավարձից ստացված 6 միլիոն 103 հազար դրամին գումարվելով՝ պաշտոնյայի տարեկան եկամուտները կազմել են 9 միլիոն 103 հազար դրամ: Բացի այս ամենը, ավելացել են Զոհրաբյանի դրամական միջոցները: Եթե նախորդ տարվա սկզբին պաշտոնյան ունեցել է միայն 10 հազար 500 դրամ, ապա տարեվերջին՝ 4 միլիոն 850 հազար դրամ: Նշենք, որ Զոհրաբյանն այս պաշտոնում նշանակվել էր նախորդ տարվա փետրվարի վերջին, և նա բացի այդ 10 հազար 500 դրամից, որ ստացվել էր իր նախկին աշխատավայրից, այլ եկամուտներ կամ դրամական միջոցներ չուներ: Հավելենք նաև, որ Զոհրաբյանը մինչ այդ՝ 2016-2017 թթ. զբաղեցնում էր «Տրանս Գլոբալ» ՍՊԸ–ի հիմնադիր-տնօրենի պաշտոնը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր