00:00:00

ԱՀԿ-ն վերանայել է դիմակ կրելու հարցով հանձնարարականը

14:26, 06 հունիս 2020 Առողջություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակ կրելու հարցով իր հանձնարարականը, հաղորդում է BBC News-ը: ԱՀԿ հայտարարության համաձայն՝ դիմակները կարող են ապահովել «պոտենցիալ վարակակիր կաթիլներից»: Աշխարհի շատ երկրներ արդեն խորհուրդ են տալիս կամ պարտադիր են դարձրել հասարակական վայրերում դիմակ կրելը: Ավելի վաղ կազմակերպությունը հայտարարել է, որ բավարար հիմքեր չկան առողջ մարդկանց դիմակ կրել պարտադրելու համար: Կորոնավիրուսի հարցերով ԱՀԿ առաջատար փորձագետ Մարիա Վան Կերխովը հայտարարել է, որ հանձնարարականը վերաբերում է գործվածքից դիմակների կրմանը, այսինքն՝ ոչ բժշկական դիմակներին, որոնք հիվանդության փոխանցման ռիսկ են առաջացնում: Կազմակերպությունը մշտապես խորհուրդ է տվել բժշկական դիմակներ կրել մարդկանց, որոնք հիվանդ են կամ խնամում են պացիենտներին: «Մենք կառավարություններին խորհուրդ ենք տալիս խրախուսել դիմակ կրելը»,-ասել է Կերխովը: Ընդ որում, կազմակերպությունը նշել է, որ դիմակը կորոնավիրուսի դեմ պայքարի միայն մեկ գործիքն է, եւ նրանք չպետք է մարդկանց պաշտպանվածության կեղծ զգացում տան: «Միայն դիմակը ձեզ չի պաշտպանի Covid-19-ից»,-ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր