00:00:00

Կարող է վերադառնանք սահմանափակումների, պարետային ժամ հայտարարենք, ու էլի ընդհատակյա կյանքը շարունակվի. Փաշինյան

00:15, 06 հունիս 2020 Առողջություն

Այն, որ մենք այսօր որոշում չենք կայացրել պարետային ժամ եւ սահմանափակումների ռեժիմի վերադառնալու վերաբերյալ, դեռ չի նշանակում, որ վաղը այդ որոշումը չենք կայացնելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որեւէ որոշում կայացնելուց առաջ մենք պետք է 100 տոկոսով համոզված լինենք, որ այդ որոշումը եւ այդ որոշման կատարման որակը բերելու է որոշակի արդյունքների: Հայաստանում, որտեղ ինձ համար անակնկալ կերպով բացահայտեցինք, որ կա ընդհատակյա կյանք, սկսած ընդհատակյա հարսանիքներից, վերջին զանգերից, խնջույքներից, այլ ռեժիմներում էլ այդ ընդհատակյա կյանքը կարող է շարունակվել նույն տրամաբանությամբ եւ մենք ունենանք նույն խնդիրները»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ վիճակը շարունակում է մնալ բավականին ծանր եւ առայժմ դեռ ծանրանում է. «Բայց ես հավատում եմ, որ մենք մեր անհատական վարքագծով կարող ենք փոխել իրավիճակը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր