00:00:00

Մեր առողջապահական համակարգն այսօր հրաշքներ է գործում. ՀՀ վարչապետ

23:59, 05 հունիս 2020 Առողջություն

Ես նորից ուզում եմ մեզ բոլորիս կոչ անել, որ ՀՀ-ում սկսի զանգվածային հակահամաճարակային շարժում, ինչը կնշանակի, որ մենք հսկողություն ենք սահմանում ոչ միայն անհատական, այլ նաեւ մեր միջավայրի վարքագծի վրա: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է աջակցել մեր առողջապահական համակարգին: Մեր առողջապահական համակարգն այսօր հրաշքներ է գործում: Մարդիկ հուսահատ մահամերձ վիճակից վերադառնում են կյանքին: Մեր խնդիրն է այնպես անել, որ  որ մեր առողջապահական համակարգի կարողությունները չսպառվեն: Եթե շատ կոպիտ ձեւակերպեմ, մենք պետք է կարողանանք հիվանդանալ, վարակվել այնքան, որքանով մեր առողջապահական համակարգը կարող է ընդունել, ինչքանով ունենա մահճակալային տեղ, ինչքանով ունենա վերակենդանացման բաժանմունքի տեղ: Իհարկե, մենք այս հզորությունները զարգացնում ենք,  կառավարությունը ոչ մի միջոց չի խնայի այս հզորությունների զարգացման համար, բայց մյուս կողմից մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագիծը հակահամաճարակային շարժումն է, որով պետք է հաղթահարենք այս անորոշ վիճակը:
Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքցու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը»,-նշեց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր