00:00:00

Լավ կլինի Արսեն Թորոսյանը նվազեցնի իր քաղաքական ցինիկ ակտիվությունը եւ զբաղվի համաճարակով. Անի Սամսոնյան

23:56, 05 հունիս 2020 Առողջություն

Պաշտոնյա, որը կարող է հարեւան երկրի հետ փչացնել դիվանագիտական հարաբերությունները, կարող է նաեւ նման «դիագնոզ» տալ մեզ, որ մենք մեր գերեզմանն ենք փոխում։ Այս մասին այսօր՝ հունիսի 5–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայսատան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը։ «Իրենից ավելի հեռատես մարդիկ են այդ դիագնոզը տվել եւ սխալվել են։ Երբ պարոն Թորոսյանն ասում էր, որ կորոնավիրուսը վտանգավոր հիվանդություն չէ, հիմա երեւի նույն վստահությամբ ասում է, որ «Լուսավոր Հայաստանը» փորում է իր գերեզմանը։ Բոլոր դեպքերում սա պաշտոնյա է, որ չունի՝ ոչ քաղաքական, ոչ էլ պաշտոնյային հարիր էթիկա, մտածողություն եւ լավ կլինի պարոն Թորոսյանն այս ընթացքում մի քիչ նվազեցնի իր քաղաքական ցինիկ ակտիվությունը եւ զբաղվի համաճարակով»,– ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր