00:00:00

«Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է». կորոնավիրուսից բուժված բժիշկ

23:49, 05 հունիս 2020 Առողջություն

«Արմենիա» ԲԿ-ի Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց իր փորձը կորոնավիրուսով վարակված լինելու ընթացքում: Նա հայտնեց, որ պատկանել է ռիսկային խմբին և վարակված լինելու ժամանակահատվծում տարել է երկկողմանի սուր թոքաբորբ: «Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել: Այն արժանի է բավականին լուրջ ուշադրության: Իհարկե, երիտասարդների մոտ այն ընթանում է հեշտ, սակայն նրանք վարակում են իրենց ընտանքի ավագ անդամներին: Վերջիններիս բուժումը շատ աշխատատար է, երբեմն՝ անհնարին», - նշեց բժիշկը:
Դավիթ Պատրիկյանը հասարակությանը կոչ արեց կրել դիմակ և ձեռնոց, պահպանել սոցիալական հեռավորություն, և այս րոպեից կանոնները պահելու դեպքում, նրա խոսքով, արդեն հունիսի վերջին օրերին հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային վարակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր