00:00:00

Երկաթյա հենասյունն ընկել է ավտոմեքենայի վրա

01:59, 13 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 12-ին, ժամը 17:49-ին ահազանգ է ստացվել, որ Օձուն-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին ոլորանին երկաթյա հենասյունն ընկել է «For Transit» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Օձուն-Ալավերդի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ ճամփեզրի երկաթյա հենասյունը ընկել է «Ford Transit» մակնիշի 26 SO 281 պետհամարանիշով (վարորդ՝ Ե. Վ.) ավտոմեքենայի վրա՝ վնասելով դիմային հատվածը. տուժածներ չկան: Փրկարարները երկաթյա սյունը հեռացրել են ավտոմեքենայի վրայից. երթևեկությունը վերականգնվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր