00:00:00

Նազենի Հովհաննիսյանին հայհոյած տղամարդը ներողություն է խնդրել

01:47, 13 ապրիլ 2018 Ժամանց

Երեկ Նազենի Հովհաննիսյանի հետ տհաճ միջադեպ է տեղի ունեցել. անծանոթ տղամարդիկ ծննդատան դիմաց հայհոյել են դերասանուհուն, ինչի մասին նա հայտնել է իր Facebook-ի էջում.

«Ընկերուհուս այցի էի եկել, Էրեբունի բժշկ. կենտրոն, լավ առիթ ունենք, շուտով երեխա է ունենալու։ ԲԱՅՑ, մեքենայով եկա, կայանեցի, իջա, քայլերս ուղղեցի դեպի մուտք, երբ հետևիցս լսեցի ահավոր հայհոյանք, ու բա թե «գայիր մի հատ նկարվեինք այ քո մ..ք............»( ներողություն տհաճ մանրամասների համար(( Չկարողացա «չլսել»»,- գրել է Նազենին:

Այսօր Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում նոր մանրամասներ է հայտնել դեպքի մասին, մասնավորապես՝ իրեն հայհոյող տղամարդն այսօր ներկայացել է հաղորդավարուհու աշխատավայր և ներողություն է խնդրել Նազենիից, պատճառաբանելով, որ շատ խմած է եղել: Այս մասին Նազենին ավելի մանրամասն հայտնել է իր Instagram-ի հետևորդներին. «Ամփոփում! Նախ, խորին շնորհակալությունս բոլորին՝ անտարբեր չլինելու և օգնություն առաջարկելու համար։ Armenia TV- ի մեր աշխատակիցներին ու Անվտանգությանը՝ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ Շնորհակալություն։ Արդարության համար պիտի նշեմ, որ հայհոյող տղան եկավ Թիվի, ներողություն խնդրեց՝ պատճառաբանելով,որ շատ խմած է եղել ու չի գիտակցել արարքը։ Ուրախ եմ, որ արիություն է ունեցել սխալն ու գռեհիկ արարքը հրապարակավ ընդունելու և ներողություն խնդրելու։ Վստահ եմ, որ այս եղելության հրապարակայնացումը գոնե մի քիչ կփոխի մեր հասարակության մեջ արմատացած վատ սովորություններն ու ավելի քաղաքակիրթ դաշտ կբերի բոլորիս։ Բայց պետք է հստակ գիտակցել, որ
  1. Կինը պետք է իրեն զգա պաշտպանված իր Երկրում և առհասարակ, այս հարցում թերի ենք։
  2. Հայհոյանքների, զրպարտությունների ու էնքան որ տխմարություններ ասողների ժամանակը վերջացել է. ՄԱՐԴ ՊԻՏԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ ԻՐ ԽՈՍՔԻ ԿԱՄ ԱՐԱՐՔԻ ՀԱՄԱՐ։
  3. Կյանքը վիրտուալից տարբեր է, որովհետև կոնկրետ մարդիկ, կոնկրետ կյանքեր են(առանց ֆեյքերի)
  4. Օրենքի տառով է պետք համակարգային լուծումներ տալ։
  5. Մտածողության և մակարդակի դեգրադացում ունենք. փաստ է, ցանկալի է շտապ փոխել այս վեկտորը, թե չէ վերջնական փակուղու առջև կկանգնենք։
  6. Այո, ես երազող եմ, ու լիահույս, որ մի օր մենք կդառնանք( կամ կվերականգնենք) Նարեկացու, Քուչակի, Սարյանի, Նժդեհի, Այվազովսկու, Խաչատուրյանի, Վ. Սարոյանի կամ Թումանյանի,Շավարշ Կարապետյանի կամ Մասուրյանի ...և էդ կարգի անհատների, էդ Հայի ու աշխարհի քաղաքացու Գենի կրողը, վերարտադրողն ու նկարագիրն ունեցողը։
Տղամարդն է պատասխանատու կնոջ Հոգու ու կենցաղի հանգստության համար։ Կինն է պատասխանատու տղամարդու որակի ու տեսակի համար»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր