00:00:00

«Ընդհատակյա հարսանիքներ» Հայաստանում․ Փաշինյանը 100 հոգանոց հարսանիքի մասին նամակ է ստացել

03:54, 05 հունիս 2020 Առողջություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր էջում հրապարակել օգտատերերի կողմից ուղարկված լուսանկարներ եւ տեսանյութեր, որպես օրինակ, թե ինչպես են քաղաքացիները խախտում պարետատան կանոնները: Դրանց թվում նա հրապարակել է նաեւ իրեն ուղղված մի նամակ, որում օգտատերը զգուշացնում է, որ վաղը Ջրվեժի «Վիլա» ռեստորանում 100 հոգանոց հարսանիք է լինելու: Ռեստորանի ֆեյսբուքյան էջից վարչապետի հրապարակման մեկնաբանությունում արվել է հերքող գրառում, որում մասնավորապես ասվում է․ ««Վիլլա» ռեստորանային համալիրի տնօրինությունը հորդորում է չտարածել նման ապատեղեկատվություն: Մեր համալիրը խստիվ պահպանում է Պարետի կողմից սահմանված բոլոր կանոնները, ոչ մի հարսանիք կամ այլ բազմամարդ հանդիսություն մեզ մոտ չի իրականացվում: Սիրով կընդունենք ցանկացած ստուգող խմբի՝ հավաստիանալու մեր հետևողականությանը և օրինապահ լինելուն:Ձեր տեղադրած անանուն այս նամակը խեղաթյուրում է մեր կազմակերպության բարի համբավը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր