00:00:00

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Opel-ն ու Mercedes ML-ը. վերջինն էլ հայտնվել է շինության մեջ. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոց

01:09, 13 ապրիլ 2018 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Քոչար Քոչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 11-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը: Ժամը 21:20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ, 61-ամյա Սմբատ Հ.-ի վարած Mercedes ML 320 մակնիշի 46 ON 444 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ, 51-ամյա Գարեգին Ս.-ի վարած Opel մանիշի 35 MG 040 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գարեգին Ս.-ն ու նրա ուղևորներ, համաքաղաքացիներ, 22-ամյա Լևոն Ս.-ն, 52-ամյա Կարինե Ս.-ն, 45-ամյա Արմենուհի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ընտանիքի անդամներ են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր