00:00:00

Ավտոտնակում հրդեհ է բռնկվել

23:53, 12 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 12-ին, ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի ավազի հանքի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում տրակտոր է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորագյուղ գյուղի 11-րդ փողոցի թիվ 35 տան բակում գտնվող փայտե ավտոտնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:06-ին, մարվել՝ 12:30-ին: Ամբողջությամբ այրվել են ավտոտնակը (մոտ 20 քմ) և ներսում կայանած Belarus մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր