00:00:00

Միջպետական ուղևորափոխադրումների ոլորտը կանոնակարգող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

14:32, 02 հունիս 2020 Քաղաքականություն

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից նախագծի փաթեթն ու նույնաբովանդակ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր ԴալլաքյանիԱրտյոմ Ծառուկյանի և Արթուր Գրիգորյանի հեղինակած նախագծով նախատեսվում է կանոնակարգել միջպետական ուղևորափոխադրումների ոլորտը:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է, որպեսզի միջպետական ուղևորափոխադրումների ընթացքում փոխադրողն իրականացնի ուղևորների` դժբախտ պատահարներից ապահովագրություն, ինչն անվտանգ ուղևորության և ուղևորափոխադրման կարևորագրույն պայմաններից է, ինչպես նաև սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնելիս: «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» Եվրոպական համաձայնագրի համապատասխան հոդվածի համաձայն, չորսուկես ժամ վարելուց հետո վարորդը պետք է առնվազն 45-րոպեանոց ընդմիջում անի, եթե նա չի սկսում հանգստի ժամանակահատվածը: Այդ ընդմիջումը կարող է փոխարինվել 15-րոպեանոց ընդմիջումներով` բաշխվելով մեքենան վարելու ժամանակահատվածի վրա կամ անմիջապես այդ ժամանակահատվածից հետո: Ընդմիջումների ընթացքում չի կարող իրականացվել այլ աշխատանք: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 92 «կողմ» և 6 «ձեռնպահ» ձայներով:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31