00:00:00

Հացի արտադրամասերում և մեծածախ իրացման կետերում հայտնաբերվել է առանց մակնշման աղ

00:30, 28 փետրվար 2018

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները ստացված տեղեկատվության հիման վրա Երևան քաղաքի հաց արտադրող երեք ընկերություններում արձանագրել են առանց մակնշման աղի օգտագործման դեպքեր: Առանց մակնշման աղի վաճառքի դեպքեր են արձանագրվել նաև մեծածախ առևտրի ցանցում: Ծառայության մասնագետների կողմից կասեցվել է 169 կգ աղի օգտագործումը արտադրության փուլում և 1150 կիլոգրամ աղի վաճառքը մեծածախ առևտրի ցանցում: Ծառայությունը քայլեր է ձեռնարկում ներմուծողին հայտնաբերելու և աղի ծագումը պարզելու ուղղությամբ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ևս մեկ անգամ արտադրողներին հիշեցնում է, որ արտադրության փուլում օգտագործվող հումքը և օժանդակ նյութերը պետք է համապատասխանեն ՀՀ օրենդրության պահանջներին: Նույն պահանջը վերաբերվում է նաև իրացման ցանցերին:  

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31