Ցուցակից, մասնավորապես, հանվել են «ազաֆեն», «էրգոտալ», «տիորիդազին», «տոֆիզոպամ», «մեբիկար», «տրիֆլուտպերազին» եւ «ալիմազազին» նյութերը, քանի որ դրանք չեն մտել Թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիայի եւ Հոգեմետ նյութերի մասին կոնվենցիայի համապատասխան ցուցակների մեջ: Դրանք չեն մտել նաեւ ուրիշ երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Լատվիայում, Լիտվայում, Վրաստանում եւ այլ երկրներում վերահսկողության ենթակա թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ցուցակներում:
Բացի այդ՝ այս նյութերը նաեւ ներառված չեն Հայաստանի Քրեական եւ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերի «Փոքր, զգալի եւ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, հոգեմետ դեղեր եւ դրանց պրեկուրսորներ» հավելվածներում: Այս նյութերը հակադեպրեսանտներ են, որոնք օգտագործվում են տարբեր աստիճանի դեպրեսիայի, էմոցիոնալ անկայունության, նեւրոզների եւ ալկոհոլային կախվածության բուժման համար: Չեն գրանցվել այս նյութերի կախվածության եւ չարաշահման դեպքեր: