02:21:46

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ

02:59, 31 մայիս 2020 Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախագահ Սարգսյանը ջերմ բարեմաղթանքներ է հղել Հունաստանի նախագահին՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ։ «Հայ-հունական բազմադարյա հարաբերություններն աչքի են ընկել ջերմությամբ, անմիջականությամբ և փոխվստահությամբ, որոնց համար ամուր հիմք են հանդիսացել մեր եղբայր ժողովուրդների բարեկամությունը, պատմությունն ու ընդհանուր արժեհամակարգը:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով Հայաստանի և Հունաստանի միջև արդյունավետ համագործակցությունն ապագայում ևս կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,- ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31