00:00:00

Ընդլայնվել է սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկը. նախարարություն

21:16, 12 ապրիլ 2018 Առողջություն

Սոցիալական փաթեթի շահառուներն այսուհետև առողջապահական բաղադրիչի շրջա­նակ­ում բժշկական օգնություն և սպասարկում կարող են ստանալ նաև Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններում։ Դրանք ընդգրկվել են  ՀՀ առողջապահության նախարարի 2018թ. ապրիլի 4-ի N 2621-Ա հրամանով հաստատված սոցիալական փաթեթի շահառուներին առողջապահական ապահովագրական փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպությունների ցանկում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Արդյունքում` նախկին 150-ի փոխարեն սոցփաթեթի շահառուներին բժշկական ծառայություններ կտրամադրեն Հայաստանի և Արցախի 171 բժշկական կազմակերպություն։ Դրանցից 75-ը գործում է Երևանում, 84-ը` ՀՀ մարզերում, իսկ 12-ը` Արցախի Հանրապետությունում։ Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 1-ից շահառուներին բժշկական օգնությունը և սպասարկումը մատուցվում է պետության կողմից ձեռք բերված առողջապահական ապահովագրական փաթեթի շրջանակներում:\ Սոցիալական փաթեթի շահառուները բժշկական ծառայությունները ստանում են հրամանով հաստատված ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպություններում` առանց հերթագրումների։ Առաջին  կես տարվա ընթացքում` 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2018թ. ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում սոցփաթեթի շահառուներին տրամադրվել է 51045 բժշկական ծառայություն (ավելի քան 1 մլրդ 552 մլն դրամ արժողությամբ), որից  5134-ը` հիվանդանոցային բուժում, այդ թվում` 4465 վիրահատական միջամտություն: Վիրահատություններից ավելի քան 300-ը իրականացվել է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ։ Սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկը՝ այստեղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր