00:00:00

Սոցիալական փաթեթի շահառուների համար նույնականացման քարտի պահանջի ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 1-ը

21:05, 12 ապրիլ 2018

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության 12.04.2018թ. հերթական նիստում ընդունվել է որոշում համաձայն որի՝ սոցիալական փաթեթի շահառուների համար նույնականացման քարտեր ունենալու պահանջը  կկիրառվի 2018թ. սեպտեմբերի 1-ից: 2018թ. հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու պարտադիր նախապայման էր հանդիսանում նույնականացման քարտի առկայությունը: Այն շահառուները, ովքեր  սահմանված ժամկետում չէին ստացել նույնականացման քարտ, չէին կարողանում օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից, ինչպես նաև սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու հնարավորությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր