00:00:00

Հակասություններ՝ Սարգսյանի առաջադրման շուրջ

20:53, 12 ապրիլ 2018

ՀՀԿ-ն երեկ տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում պաշտոնապես հաստատեց, որ վարչապետի իրենց թեկնածուն պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն է: Անսպասելի որեւէ հայտարարություն ըստ էության Շարմազանովի շուրթերից չի հնչել: Նա ասել է այն, ինչի մասին տեղյակ էին բոլորը: Սակայն այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմաանովը հայտարարում է մեկ բան, ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը՝ այլ: Շարմազանովը հիշեցնենք, ասել էր, որ ՀՀԿ-ն միաձայն առաջարկել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եւ որ այլ թեկնածուի հարց չի էլ քննարկվել: Այլ կերպ ասած բոլորը լուռ համաձայնել են, որ իրենց անփոխարինելի Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ: «Կարծում եմ՝ պարզ է, որ ով է մեր վարչապետի թեկնածուն լինելու, որովհետև այլ անուն մենք չենք քննարկել, այլ կարծիքներ չեն հնչել, չեն եղել, և կարծում եմ՝ որևէ մեկի մտքով չի էլ անցել: Մենք բոլորս միահամուռ վստահում ենք մեր կուսակցության նախագահին, և պարոն Կարեն Կարապետյանի առաջարկը գտել է բոլոր գործադիր մարմնի անդամների մոտ հավանություն, այս ամիսների ընթացքում մենք բոլորս այդ կարծիքները անդրադարձել ենք, խորհրդի նիստին արդեն պաշտոնապես Հայաստանի հանրապետական կուսակցությունը որոշում կկայացնի»,- ասել էր Շարմազանովը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում այսօր պնդել է, թե քննարկումները բավականին բուռն են եղել, եւ որ ակտիվություն ցուցաբերել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ հենց նրան էր պարտադրվել հայտարարել, որ կուսակցությունը որպես երկրի առաջին դեմքի առաջադրելու է Սերժ Սարգսյանին: «Նախկինում էլ եմ առիթ ունեցել նշելու, որ յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի ընդամենը մեկ թեկնածու: Բնականաբար, ՀՀԿ-ն բացառություն չի կարող լինել և չի կարող ունենալ վարչապետի մեկ թեկնածու: Սակայն, բնականաբար, հաշվի առնելով առկա մարտահրավերները, մենք որոշակի որոշումներ ենք կայացնում: Կուսակցությունն ունի իր ներքին կառուցվածքը, ժողովրդավարության ներքին մեխանիզմները, և այդ մեխանիզմների արդյունքում ծնվող որոշումներին դուք, բնականաբար, կտեղեկացվեք»,- լրագրողներին ասել էր Դավիթ Հարությունյանը: Այս դեպքում մի շարք հակասություններ են առաջ գալիս: Նախ Շարմազանովի եւ Հարությունյանի խոսքերը իրար չեն «բռնում», եւ երկրորդ ի՞նչ ակտիվություն է ցուցաբերել Կարեն Կարապետյանը: Արդյո՞ք ՀՀԿ-ում ինչ-որ մեկը դեմ է եղել, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, իսկ Կարապետյանն էլ ակտիվորեն հակառակ փաստարկներն է բերել, թե Կարեն Կարապետյանը փորձել է ակտիվորեն ապացուցել, որ ինքը դեռ պատրաստ է լինել  վարչապետ: Ամեն դեպքում դատելով ՀՀԿ-ի ներսում տիրող տրամադրություններից, կարելի է ենթադրել, որ Շարմազանովն այս պարագայում ավելի ազնիվ է գտնվել, հայտարարելով, որ որեւէ այլ թեկնածուի հարց չի քննարկվել, եւ որ բոլորը միաձայն կողմ են արտահայտվել Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր