00:00:00

Հայաստանում առաջ է քաշվում կառավարման ռեժիմի նոր տեսակ՝ բառադիզմ. Արտակ Զաքարյան

00:19, 30 մայիս 2020 Բլոգ

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղաքագիտությանը հայտնի են կառավարման ռեժիմի (ֆր. regime — կառավարում) երեք հիմնական տիպեր՝ դեմոկրատիա, ավտորիտարիզմ և տոտալիտարիզմ։ Բոլոր չափումներով պարզվում է, որ համավարակի դեմ արդյունավետ կարող են պայքարել ինչպես դեմոկրատիզմի, այնպես էլ ավտորիտարիզմի կամ տոտալիտարիզմի վրա հենված կառավարման ռեժիմները։ Համավարակը չի կարողանում հաղթահարել միայն «բառադիզմի» վրա հիմնված կառավարման ռեժիմը։ Հայաստանում բառադիզմի ռեժիմի դրսևորումներն ակնհայտ են կառավարման գրեթե բոլոր ոլորտներում։ Եթե դեմորկրատիզմի ռեժիմին բնորոշ են քաղաքական որոշումների հաշվետվողականությունը, թափանցիկությունն ու հանրային կարծիքի արժևերումը, ապա բառադիզմի ռեժիմն իրականացնում է նույնի իմիտացիան՝ սեփական որոշումների համար դրսևորված ակնհայտ անպատասխանատվությամբ։ Եթե ավտորիտարիզմի ռեժիմին բնորոշ են իշխանության կենտրոնացումը մեկ անձի, կամ խմբի կողմից, ապա հայկական բառադիզմը կրկնօրինակում է նույն մեթոդները՝ ավելացնելով տվյալ անձի կամ խմբի բացարձակ անպատասխանատվության, քաոտիկության և թափթփվածության իրեն բնորոշ վարքագիծը։ Տոտալիտարիզմի ռեժիմի հետ բառադիզմը դեռևս մեծ ընդհանրություններ չունի՝ բացառությամբ այլակարծության դեմ անզիջում պայքարի, սեփական սխալները չընդունելու, ժողովրդի թշնամիներ փնտրելու, ինչպես նաև մասսայական քաղաքական դատավարությունների կազմակերպման դրսևորումները։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանում ձևավորված կառավարման նոր՝ բառադիզմի ռեժիմը դեմորկատիզմի, ավտորիտարիզմի և տոտալիտարիզմի անորակ խառնուրդ է։ Կարծում եմ, քաղաքագիտությունը դեռ երկար ժամանակ ուսումնասիրելու է, այս քաղաքական նորագոյացության բացասական ազդեցությունը Հայաստանի և Հայ ժողովրդի կենսագործունեության վրա։ Մասնավորապես՝ պետք է ուսումնասիրվի, թե ինչու՞ է բառադիզմի ռեժիմը վտանգում ՀՀ անվտանգության համակարգերի, հանրային առողջության ապահովման, արժեքային դաշտի, սոցիալ-տնտեսական նվազագույն շեմերի ապահովման, ինչպես նաև կենսական նշանակության մի շարք այլ շահեր»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր