00:00:00

Մենք դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը՝ ԼՂ խնդրում Բաքվի միակողմանի պատկերացումների պարտադրման նպատակով. Մհեր Գրիգորյան

23:08, 29 մայիս 2020 Քաղաքականություն

Հայկական կողմը կտրականապես դեմ է ԱՊՀ հարթակի օգտագործմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի միակողմանի պատկերացումների պարտադրման նպատակով, սակայն ստիպված ենք արձագանքել: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, տեսակապի միջոցով ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայկական կողմը հաստատում է իր հանձնառությունը հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան՝ իրենց ամբողջության եւ փոխկապվածության մեջ՝ համաձայնեցված ձեւաչափի շրջանակներում, որն ուղղված է լարվածության թուլացմանը եւ խաղաղ համակեցության մթնոլորտի վերականգնմանը: Ցանկանում եմ նաեւ հիշեցնել եւ վերահաստատել մեր սկզբունքային դիրքորոշումը, որ միայն մաքսիմալիստական դիրքերից հրաժարման եւ փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի առաջ շարժվել եւ հասնել հակամարտության կարգավորմանը»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31