00:00:00

Միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել, իսկ մեր արձագանքըկրկին բացակայում է կամ շատ թույլ է․ Տարոն Սիմոնյան

21:18, 29 մայիս 2020 Քաղաքականություն

Երկու օր առաջ՝ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, հետաքրքրվում էի, թե ինչ է անում մեր արտաքին գործերի գերատեսչությունը միջազգային մամուլով Ադրբեջանի կողմից ավելացող հակահայ քարոզչությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես և ակնկալվում էր, պատասխանի փոխարեն ընդամենը արդարացումներ և դեպի մեզ մեղադրանք ստացանք։ Վերջին երկու օրերի ընթացքում առաջավոր միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել, իսկ մեր արձագանքը (լինի դիվանագիտական կորպուսի կամ այլ անձանց միջոցով) կրկին բացակայում է կամ շատ թույլ է։ Նորից եմ կրկնում՝ մենք պետք է ավելի նախաձեռնողական լինենք, չսպասենք, որ ադրբեջանական կամ թուրքական լոբբինգի հակահայ գործողություններ լինեն, որ նոր արձագանքենք։ Իսկ եթե այդպիսին լինում են, պետք է մեկին տասը պատասխան տանք։
Եվ ոչ թե արդարանանք կամ փորձենք դիմացինին մեղադրենք, որ նա մեզ նման հարցեր է տալիս, այլ հասկանանք մեր սխալները և արագ շտկենք։ Այս բնագավառում առավել, քան մյուս ոլորտներում մեզ միասնականություն և կազմակերպված աշխատանք է պետք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր