00:00:00

Ուջան գյուղում քաղաքացիները փակել են ճանապարհը. պահանջում են վարչապետի և կապի նախարարների պաշտոնակատարներին

20:14, 12 ապրիլ 2018 Պատահարներ

Արդեն 40 րոպեից ավելի է, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում 200-ից ավելի քաղաքացիներ փակել են ճանապարհը և երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ճանապարհի փակման պատճառը կայանում է նրանում, որ բեռնատար վարորդները բողոքում են կապի և տրանսպորտի նախարարությունից, քանի որ արդեն մի քանի օր է, նախարարության աշխատակիցները խոշոր չափի վարչական պատասխանատվության են ենթարկում բեռնատարների այն վարորդներին, ովքեր ավտոմեքենան թույլատրելի քաշից ավելի բեռ են բարձում։ Այս պահին ճանապարհը փակած անձանց հետ բանակցում են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը, Աշխատարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանին, հակառակ դեպքում սպառնում են ճանապարհը չբացել, անգամ գիշերը նստացույց անել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր