00:00:00

Հայ-գերմանական կրթական համագործակցությունը լավագույն օրինակներից է

19:38, 12 ապրիլ 2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն այսօր ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասիպատվիրակությանը, որի կազմում էին երկրամասի կրթության նախարարության, դպրոցների հարցերով գերատեսչության, Հայաստանի դպրոցների հետ գործընկերային հարցերով աշխատանքային խմբի, քաղաքական կրթության կենտրոնի, Հալլեի «Ռոթեր Օքսե» հուշահամալիրի, ինչպես նաև երկրամասիմի շարք դպրոցների վարչական կազմի ներկայացուցիչներ, ուսուցիչներ և աշակերտներ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ԳերմանիայիԴաշնային Հանրապետության դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Սահակյանը նշել է, որ կրթության ոլորտում ՀՀ և ԳԴՀ-ի համագործակցությունը, որը ներկայումս գտնվում է բարձրմակարդակի վրա, թևակոխել է նոր փուլ: «Գերմանիայի հետ համագործակցությունը մենք որպես լավագույն օրինակ ենք վերցնում՝ մյուս գործընկերներիհետ աշխատելաոճում: Այս այցելությունը ևս մեկ վկայություն է այն փաստի, որ երկուստեք առկա է միասին աշխատելու մեծ ցանկություն, և պատահականչէ, որ համագործակցությունն արդեն ընթանում է անմիջապես կրթական հաստատությունների միջև: Շատ կարևոր է, որ գործընթացում ներգրավվածկողմերը պատրաստ լինեն սովորելու և փոխանակվելու օգտակար փորձով»,-նշել է Դավիթ Սահակյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում գերմաներեն լեզուսովորողների թիվը գնալով աճում է. ներկայումս հայ դպրոցականների 13 տոկոսը որպես օտար լեզու սովորում է գերմաներեն, հանրապետության 170դպրոցում այն դասավանդվում է որպես օտար լեզու: Նրա խոսքով՝ մեծ առաջնթաց կա նաև Գերմանիայում ՀՀ դպրոցների ավարտական վկայականներիճանաչման գործընթացում: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ այսպիսով՝ Գերմանիայի բուհերում կավելանա հայ ուսանողների քանակը, որոնք,ըստ Դավիթ Սահակյանի, իրենց գիտելիքները և հմտությունները  ծառայեցնելով հայրենիքում՝ միաժամանակ կհանդիսանան երկու երկրներն իրարկապող դեսպաններ:

Գերմանիայի պատվիրակության անդամները ևս կարևորել են ուսումնական հաստատությունների միջև համագործակցությունը՝ ընդգծելով երկու երկրների աշակերտների փոխանակման ծրագրերի անհրաժեշտությունը: Նրանք կարևորել են նաև ՀՀ դպրոցներում քաղաքացիական կրթության, ժողովրդավարական արժեքների և որոշումների կայացման գործում աշակերտերի ներգրավվածության հարցը:

Հանդիպմանը ներկա աշակերտները կիսվել են Հայաստան կատարած այցի վերաբերյալ իրենց տպավորություններով՝ ընդգծելով, որ ամենից շատ նրանք տպավորվել են մեր երկրի մշակույթով և ավանդույթներով: Աշակերտները նշել են, որ ՀՀ դպրոցներ այցելության ընթացքում ծնվել են նոր գաղափարներ և մեր դպրոցներն ունեն բոլոր հնարավորությունները՝ համատեղ նախագծեր իրականացնելու համար:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն իր հերթին նշել է, որ կարևորում է գերմանացի աշակերտների կարծիքը և դեսպանությունը կանի հնարավորը՝ վերոնշյալ բոլոր նախագծերի իրականացմանը նպաստելու ուղղությամբ՝ այդ հարցում ակնկալելով նաև ԿԳՆ-ի և դպրոցների աջակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև դպրոցների տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման հետ կապված հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր