00:00:00

«Ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ նույն բանն են ասում, նույն կենացներն են ասում»

19:28, 12 ապրիլ 2018

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը վստահ է՝ մեր քաղաքական դաշտում գաղափարախոսությունը շատ է պակասում։ «Ընդդիմությունն էլ, իշխանությունն  էլ նույն բանն են ասում, նույն կենացներն են ասում։  Օրինակ՝ Արցախի խնդիր, հայ-թուրքական հարաբերույթուններ, հայ ռուսական հարաբերություններ․․․ անգամ այս հարցերի հետ կապված՝ էլի նույն բաներն էն ասում։ Բոլոր առանցքային հարցերում բոլորը նույն բաներն են ասում», -այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բանախոսը։ Ըստ նրա՝ քաղաքական դաշտում իրական պայքարի համար պետք է գաղափարների պայքար լինի։ «Գոնե երկու գաղափար պիտի լինի, որ դրանք հակադրվեն իրար, իսկ մեր երկրում անգամ մի գաղափար էլ չկա», -նշեց նա: Մեկ այլ քաղաքագետ Հակոբ  Բադալյանն էլ գտնում է քաղաքական  պայքար սկսելուց առաջ չի կարելի ասել՝ եթե  100  հազարներով մարդիկ փողոց դուրս գան, պայքարը կստացվի։ «Իշխանություններն ընդհուպ մինչև ուժով պահելու են իրենց։ Մենք դա տեսել ենք։ Ասում են՝ 10 հոգով կանչում ենք 100  հազարի․   եթե չգաք, ուրեմն միակ խնդիրը ձեր չգալն է։ Ընդդիմությունն այս ճանապարհով է գնում։  100 հազարավոր մարդիկ  փողոց դուրս չեն գա․ դա ակնհայտ է։ Սերժ Սարգսյանն էլ ասելու է՝ պայքար եղավ, տեսե՛ք։ Մարդիկ փողոց դուրս չեկան, ուրեմն՝ ուզում են, որ ես լինեմ վարչապետ։ Արդյունքը լինելու է իշխանության հերթական լեգիտիմացումը։ Դա լինում է անգամ այն ժամաբնակ, երբ ուժող ու կեղծիքով է իշխանությունը հաղթում», –  ասաց բանախոսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր