00:00:00

Ընդդիմություն են  Զարուհին, Նիկոլը, Թրամփն ու Պուտինը. Մանուչարյան

19:05, 12 ապրիլ 2018

«Ընդդիմություն են  Զարուհին, Նիկոլը, Թրամփն ու Պուտինը: Սրանք էստեղ ուզում են Սերժին փոխեն, նրանք էնտեղ՝ համաշխարհային օլիգարխիային»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանը ընդգծեց.«Էս չորսին միավորում է մի բան ՝ չեն պատկերացնում՝ ինչպիսին պետք է լինի ապագա աշխարհը»: Նրա խոսքով՝ չկա Հայաստանի իշխանություն և Սերժ Սարգսյանին ոչ թե առաջադրում են հանրապետականները, այլ գերտերությունները. «Սերժ Սարգսյանը  հավաստիացումներ ստացավ աշխարհի ուժեղներից: Այս ամենից ելնելով կասեմ, որ ապրիլին այնքան բուռն կլինի ինչքան կորոշվի: Սակայն պետք է նկատել, որ  այդ համաշխարհային ուժերը, եթե կարողանային իրար մեջ պայմանավորվել Սիրիայում էլ խաղաղություն կլիներ: Գիշատիչները իրականում շատ են»,-ընդգծեց քաղաքական գործիչը: Մանուչարյանը հայտնում է, որ Հայաստանում իրականացվում է մի ծրագիր, որը կոչվում է՝ Հայաստանի և հայության ոչնչացում: Նրա խոսքով՝ ծրագիրը իրականացվում է դրսից: «Ծրագիրը իրականացվում է չորս հիմնական գործիքներով, առաջինը իրենց հարմար իշխանությունն է, որը սուտասան է և գող: երկրորդը ցեղասպան համակարգի ստեղծումն է»,-նշեց Մանուչարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր