00:00:00

Մենք չենք պատրաստվում ընդհանրապես քաղաքացիներին տուն ուղարկել. Փաշինյան

18:35, 12 ապրիլ 2018

«Իմ քայլը» նախաձեռնությունը վաղը կհասնի Երևան, մասնավորապես ժամը 18:30-ին նրանք կհասնեն Ազատության հրապարակ: Քիչ առաջ այս մասին ուղիղ եթերում հայտարարեց նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Նա կոչ արեց ՀՀ բոլոր բնակավայրերին, որ իրենց պատվիրակներին վաղը գործուղեն Ազատության հրապարակ՝ ապահովելու քաղաքացու հաղթանակը և կասեցնելու Սերժ Սարգսյանի իշխանության երրորդ ժամկետը: «Այսօրվա արշավն ուղերձ է ՀՀ բոլոր բնակավայրերին՝ վաղն իրենց պատվիրակներին ուղարկելու Ազատության հրապարակ: Հանրահավաքը մեկնարկելու է, բայց չի ավարտվելու: Մենք չենք պատրաստվում վաղը քաղաքացիներին տուն ուղարկել, մենք չենք պատրաստվում ընդհանրապես քաղաքացիներին տուն ուղարկել: Եթե քաղաքացիներն իրենց կամքն արտահայտեն, մենք կապահովենք նրանց կամարտահայտման քաղաքական իրագործումը: Մենք ակնկալում ենք՝ վաղը Երևանի Ազատության հրապարակում տեսնել տասնյակ, հարյուր-հազարավոր ՀՀ քաղաքացիների ՀՀ բոլոր քաղաքներից, մարզերից»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր