Կայքը հրապարակել է քննության մեջ գտնվող քրեական գործին առնչվող` կողմերից մեկի ցուցմունքներից առանձնացված հատվածներ` անտեսելով գործի ընթացքում ի հայտ եկած և հրապարակված նյութի տեսակետից էական նշանակություն ունեցող հակափաստարկները, այդ թվում այդ նույն կողմի ավելի ուշ տված հակասական ցուցմունքները:
Նյութում հիշատակված հայտարարության առթիվ ՌՈ բաժնի կողմից նախապատրաստվել են նյութեր և ուղարկվել թիվ 3 կայազորի զինվորական դատախազություն, որտեղ հարուցվել է քրեական գործ: 04.04.2018թ. թիվ 3 ԿՔԲ-ում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /սուտ մատնություն/ և միացվել նախկինում հարուցված քրեական գործին:
Ի հակառակ հոդվածում շարադրած նյութի` Ա.Խ.-ն չի պահվել Ստեփանակերտ քաղաքի ռազմական ոստիկանության մեկուսարանում, այլ ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 20-րդ հոդ. 2-րդ մասի համաձայն, ինչպես նաև քրեական գործի բնույթով պայմանավորված անձնական անվտանգությունն ապահովելու նպատակով մեկուսացվել է իր ծառայության զորամասից և նրա նկատմամբ կիրառվել են այլ զորանոցային պայմաններ:
07.03.2018թ.-ից մինչև 05.04.2018թ.-ն Ա.Խ-ն զորանոցային պայմաններում պահվել է ՀՀ ՊՆ N զորամասի ընդունիչ-բաշխիչ կետում, որը չի հանդիսանում մեկուսարան, իսկ 05.04.2018թ.-ից նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարության հսկողության հանձնելը: Ողջ ընթացքում նրա ընտանիքն իրազեկված է եղել և Ա.Խ-ի գտնվելու վայրի, և նրա կարգավիճակի մասին:
Ա. Խ.-ի մայրը իրոք դիմել է պաշտպանության նախարարություն, սակայն, ի հակառակ հրապարակված նյութի, նրան 02.03.2018թ. տրվել է գրավոր պատասխան:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ Զինված ուժերը կատարում են հայրենիքի պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիությա բարդ և պատասխանատու առաքելությունը: Յուրաքանչյուր պահի տասնյակ հազարավոր զինծառայողներ կատարում են իրենց սահմանադրական պարտքը` երաշխավորելով մեր քաղաքացիների անդորրը:
Բաց լինելով յուրաքանչյուր հարցման և քննարկամն, այդ թվում քննադատության համար` կոչ ենք անում զերծ մնալ զինվորական ծառայության մասին չստուգված, կեղծ, իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող նյութերի տարածումից: Զինված ուժերի և զինծառայության վարկաբեկումը չի կարող բխել մեր ժողովրդի կենսական շահերից: Որքան վտանգավոր կլիներ բանակում արատավոր երևույթների կոծկման փորձը պաշտպանության ոլորտի մարմինների կողմից, նույնչափ վտանգավոր է չապացուցված, չստուգված, անհիմն հերյուրանքների տարածումն ապացուցված փաստերի քողի տակ:
Պաշտպանության նախարարությունը միշտ պատրաստ է լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության հետ երկխոսության համար և հորդրում ենք ցանկացած նյութ հրապարակելիս հայցել պաշտոնական տեղեկատվություն և պարզաբանում»:
Հիշեցնենք՝ ՊՆ մամուլի խոսնակի պարզաբանումը վերաբերում է