00:00:00

Պաշտպանն աջակցում է մարզերում կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը

17:48, 12 ապրիլ 2018

Ապրիլի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի աշխատակիցները Կանանց ռեսուրս կենտրոնների եվրոպական ասոցիացիայի՝ «ՎԻՆՆԵՏ Եվրոպա»-ի գործընկեր «ՎԻՆՆԵՏ Հայաստան»-ի ներկայացուցիչների հետ այցելել են Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաք: Հանդիպումների ժամանակ քննարկվել են Կանանց ռեսուրս կենտրոնների ցանցին անդամակցության պայմանները, կարևորվել է աջակցությունը կանանց խմբի ձևավորմանը, նրանց կողմից առաջարկվող նորարարական գաղափարները կյանքի կոչելը, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության զարգացումը։ Անդրադարձել են նաև կանանց զբաղվածության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցության ուղիներին, կանանց կարողությունների զարգացման և տնտեսական առաջխաղացման հնարավորություններին: Նախատեսվում է սահմանամերձ բնակավայրերում կանանց զբաղվածությունն ապահովելու նպատակով «ՎԻՆՆԵՏ Հայաստան»-ի հետ համագործակցությամբ ստեղծել կանանց ռեսուրսային կենտրոններ, որոնք կնպաստեն կանանց մասնակցության հնարավորությունների զարգացմանը տնտեսական գործունեության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր