00:00:00

Հիմա էլ վարչապետ բառն է մեծատառով գրվում

17:37, 12 ապրիլ 2018

Նախկինում, երբ Սերժ Սարգսյանն էր նախագահ, նախագահականի կայքում նախագահ բառն էին մեծատառով գրում: Հիմա, երբ Արմեն Սարգսյանն է նախագահ, այդ բառը մեծատառով չի գրվում մամլո հաղորդագրություններում: Սակայն Irakanum.am-ն արձանագրել է, որ հիմա էլ կառավարությունն է այս ոճը որդեգրել: Վարչապետ բառն են մեծատառով գրում այն դեպքում, երբ ըստ հայոց լեզվի կանոնների՝ բառը մեծատառով չի գրվում: Նկատենք, որ երեկ ՀՀԿ-ն վերջապես հայտարարեց, որ վարչապետի իր թեկնածուն արդեն պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն է լինելու: Իսկ սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ հենց նա էլ կդառնա վարչապետ: Կարելի է ենթադրել, որ անձի պաշտամունքը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր