00:00:00

Սուրեն Կարայանի «հարվածը» Դ. Հարությունյանին (տեսանյութ)

17:16, 12 ապրիլ 2018

Այսօր ՀՀ կառավարության առաջին դռնփակ նիստից հետո կառավարության մամուլի սրահում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը լրագրողների հետ  ճեպազրույցում նշեց, որ այսօր  կառավարությունը հավանություն է տվել երեք ներրումային ծրագրին: Նա նշեց, որ ներդրումային ծրագրերը միասին վրեցրածկազմել է 21,5 միլիարդ դրամ և կստեղվ 475 աշխատատեղ: Նա ասաց, որ ներդրումներ եղել են գինու կոնյակի արտադրության, թեթև արդյունաբերության ոլորում «Կարևոր են, որ ներդրումային ծրարգրերը ներառում են ինչպես օտարերկրյա ներդրումներ, այնպես էլ տեղական, ինչը մեզ համար կարևոր է: Այս ամենը ցույց է տալիս, որ ներկայումս կա տնտեսական աշխուժացում վերջին շրջանում և հոյս ունենք, որ նրկայում ևս տնտեսական աշխուժացումը Հայաստանի Հանրապետությունում կշարունակվի»,-ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես անցավ առաջին փակ նիստը, ավելի անկաշկանդ էին արդյո՞ք, եղա՞ն բանավեճեր, նախարարը ասաց, որ առաջին փակ օրակարգը ծանրաբեռված էր, քննարկել են 73 հարց, բուռն քննարկումներ տեղի ունեցան. «Խնդիրը չի կայանում նրանում, ար ավելի ազատ էինք արտահայվել միշտ էլ ազատ ենք, բաց ու թափանցիկ: Այսօրվա նիստի առանձնահատուկ էր ոչ միայն նրանով, որ փակ էր, այլ նաև նրանով լայն օակարգ ուներ և եթե նախորդ նիստում այսպիսի օրակարգ ձևավորված լիներ նույնը կլիներ»,-ասաց նա և նշեց, որ դեռ առայժմ տարբրություն չկա բաց թե փակ նիստի առումով: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ Կարեն Կարապետյանը, ով մինչեւ վերջերս հայտարարում էր, թե պատրաստ է աշխատել վարչապետի պաշտոնում, օրեր առաջ պնդեց, որ որոշվել է առաջին դեմք առաջադրել Սերժ Սարգսյանին, Կարայանը նշեց, որ հարցի հասցեատերը չէ: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=IC2h4H1ynt0&feature=youtu.be  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր