00:00:00

Հուշագիր՝ Սամվել Բաբայանի և Արայիկ Հարությունյանի միջեւ. այսօր Բաբայանը պաշտոն կստանա.Armlur.am

14:26, 25 մայիս 2020

Armlur.am-ի տեղեկություններով՝ այսօր օրվա ընթացքում  Արցախի հերոս, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջեւ հուշագիր է ստորագրվելու: Մեր տեղեկություններով՝ օրվա ընթացքում Սամվել Բաբայանը նշանակվելու է   Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար` փոխարինելով Արշավիր Ղահրամյանին: Armlur.am-ը զրուցել է Սամվել Բաբայանի հետ՝ պարզելու համար տեղեկությունների իսկությունը: -Պարո՛ն Բաբայան, ըստ մեր տեղեկությունների, Արայիկ Հարությունյանը որոշել է Ձեզ նշանակել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար: Որքանո՞վ է իրական այս տեղեկությունը: Նշանակման հրամանը կտան, այդ ժամանակ էլ կիմանաք: -Այսինքն, արդեն պարոն Հարությունյանի հետ պայմանավորվածությո՞ւն եք ձեռք բերել այդ պաշտոնում նշանակվելու հարցում: Այսօր այդ ամենի մասին կիմանաք: -Հանդիպե՞լ եք ու որոշումն արդեն կայացված է պարոն Բաբայան: Բազմիցս ենք հանդիպում ունեցել: -Դուք հուշագի՞ր եք ստորագրելու այսօր պարոն Արայիկ Հարությունյանի հետ: Այո՛, ստորագրելու ենք: Այլ բան չեմ կարող ասել: Կլինի , ամեն ինչն էլ կիմանաք: Բան չեմ ասելու: Ամեն ինչը կլինի, կտեղեկանաք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր