00:00:00

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 10 ավտոմեքենա է նվիրել

16:41, 12 ապրիլ 2018

 2018 թվականի փետրվարի 9-ին «Գլոբալ Մոթորս» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր: Այս մասին ներկայացված է կառավարության վաղվա նիստի օրակարգում: «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի N 1299-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված, 42000000 (քառասուներկու միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով թվով 10 (տաս) տրանսպորտային միջոց ընդունելու, սահմանված կարգով հաշվառելու, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գույքի ցանկերում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Ըստ առաջարկվող կարգավորման բնույթի`«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից ստացված նվիրաբերությամբ պայմանավորված, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմը տեսչական մարմնին պատկանող թվով 10 ավտոմեքենա (տեսչական աշխատանքներում շահագործման համար ոչ ռացիոնալ, 100 տոկոս մաշվածությամբ) սահմանված կարգով ներկայացրել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն՝ գնահատման և օտարման նպատակով (կցվում է): Արդյունքում ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N194-Ն որոշմամբ հաստատված, ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացված մեքենաների սահմանաքանակը (45) պահպանվում է՝ հաշվի առնելով, որ որոշման նախագծի N2 հավելվածի 256-րդ տողում նշված Վազ 21213 մակնիշի 500 ՍՏ 05 պետհամարանիշի ավտոմեքենան 2004 թվականից առևանգված է: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի N 1299-Ա որոշման N1 և N2 հավելվածներում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, նպատակահարմար է համարվել դրանք շարադրել նոր խմբագրությամբ: Նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր