
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները սկսեցին համատեղ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություններն օր առաջ բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարողին, քանի որ դեպքերի վերլուծությամբ ոստիկանները պարզեցին՝ ձեռագիրը նույնն է, հետևաբար մեկ անձի ձեռքի գործ է։
Բացահայտման միջոցառումների ընթացքում՝ փետրվարի 15-ին՝ ժամը 22։20-ին, ոստիկանության Կոտայքի բաժին դիմեց մի տաքսու վարորդ ևս։ Հայտնեց, որ Երևանում իր մեքենան մի տղամարդ է նստել ու պատվիրել իրեն տանել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ։ Ճանապարհին պատվիրատուն վարորդին դարձյալ սուրճ է հյուրասիրել։ Խմելուց հետո վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և Հրազդան չհասած՝ տաքսու վարորդը մեքենան վստահել է պատվիրատուին, որ նա վարի։ Փոքր-ինչ լավ զգալուց հետո նկատել է, որ Երևանում է՝ Քանաքեռի գերեզմանատան մոտ։ Նկատել է նաև, որ պատվիրատուն ձեռքը մտցրել է իր գրպանը՝ փող հափշտակելու։ Վարորդը փորձել է կանխել, սակայն պատվիրատուն նրա կյանքի և առողջության նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ հափշտակել է 80 հազար դրամ, բջջային հեռախոսներ ու փախել։
Այս հաղորդումից օրեր անց քրեական հետախույզները պարզեցին կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը ։ 40-ամյա Ավետիս Շառոյանը փետրվարի 23-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։
Նախնական քննությամբ պարզվել է, որ նա է տաքսու վարորդներին հյուրասիրած սուրճի մեջ հոգեներգործուն դեղահաբ գցել։ Շառոյանի խոսքով՝ նույն եղանակով 40-ից ավելի հափշտակություն է կատարել։ Հանգամանքները պարզվում են։ Դեպքերի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։