00:00:00

Ավինյանն ընդդեմ Թամրազյանի․ ԱԺ հանձնաժողովի արտահերթ նիստը թեժ է լինելու

21:11, 24 մայիս 2020

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի շուրջ ծավալվող զարգացումների վերաբերյալ Irakanum.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Օրեր առաջ պաշտոնից ազատված ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը որեւէ կերպ չի «մարսում» փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով մեր ունեցած տեղեկությունների համաձայն համարվում էր Գոգյանի հովանավորյալը։ Այս հանգամանքով է պայմանավորված այն հանգամանքը, որ խորհրդարանում փոխվարչապետի թեւը հրավիրել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է Գոգյանի հրաժարականն ու հրաժարականի տեքստում արված հայտարարությունները։ Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ Տիգրան Ավինյանը փոխնախարարի հարցով զրույց է ունեցել նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, պնդել, որ Թամրազյանը պետք է հեռանա պաշտոնից, սակայն Հարությունյանը պնդել է հակառակը։ Գրիշա Թամրազյանին փոխնախարարի պաշտոնում պահելու Հարությունյանի պնդումն առավել ամրացել է մի շարք սպորտսմենների՝ Թամրազյանին աջակցելու վերաբերյալ հայտարարություններից հետո։ Մարզիկների այս ինքնուրույն քայլն իհարկե դուր չի եկել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, սպորտսմեն Արսեն Ջուլֆալակյանին, սակայն ինչպես հայտնեցին մեր աղբյուրները մարզիկների մեծ մասը վաղուց որեւէ շփում չունի իշխանական պատգամավորի հետ։ Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե Թամրազյանի եւ Գոգյանի միջեւ տղայական ռազբորկա է տեղի ունեցել, մեր աղբյուրների պնդմամբ եւս չի համապատասխանում իրականությանը։ «Ընդամենը խոսակցություն է եղել»,- ասացին մեզ։ Կան տեղեկություններ, որ ԱԺ-ի վաղվա արտահերթ նիստը ևս Ավինյանի նախաձեռնությամբ է հրավիրվել, որպեսզի հնչեն կոշտ ելույթներ, հրապարակային ելույթները հասնեն նաեւ անձամբ  Նիկոլ Փաշինյանին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր