00:00:00

Սանիտարական անձնագիր չունեցող փոխադրամիջոցին արգելվել է հաց տեղափոխել. ՍԱՊԾ

16:31, 12 ապրիլ 2018 Տնտեսություն

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության շրջանակներում արձանագրվել է սանիտարական անձնագիր չունեցող և սահմանված նորմերին չհամապատասխանող տրանսպորտային միջոցով հացի տեղափոխման դեպք: ՍԱՊԾ-ից  հայտնում են, որ Ծառայության մասնագետների կողմից հացի մատակարարումն արգելվել է, իսկ հետագա գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված փոխադրամիջոցով տեղափոխվում է Երևանում գործող անհատ ձեռնարկատեր Վալերի Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրանքը, որն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ խախտումներով: Արդյունքում կասեցվել է թե հացի արտադրամասի գործունեությունը, թե արտադրված առկա հացի ողջ խմբաքանակի իրացումը: Տնտեսվարողին տրվել են խախտումները վերացնելու և սահմանված նորմերին համապատասխանող տրանսպորտային միջոցով հացի մատակարարում իրականացնելու հանձնարարականններ, սահմանվել է ժամկետ:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30