00:00:00

Ֆրանսիական գրականության օրեր՝ երևանյան գրադարաններում

16:27, 12 ապրիլ 2018 Մշակույթ

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումներին ակտիվորեն ներգրավված են մայրաքաղաքի գրադարանները: Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 34 գրադարանում կազմակերպված «Հայ հայտնիները Ֆրանսիայում» խորագրով ցերեկույթի ընթացքում գրադարանի պատանի ընթերցողների մասնակցությամբ ներկայացվել են պատմություններ ու հետաքրքիր դրվագներ Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող նշանավոր հայերի մասին: Միջոցառումն ուղեկցվել է ֆրանսիական երաժշտությամբ և ֆրանսիացի հեղինակների գործերի ընթերցանությամբ: Պատանի ընթերցասերները նաև բեմականացրել են Շառլ Պերոյի հայտնի «Կարմիր գլխարկը»  հեքիաթը: Գրադարանի աշխատակիցները նշել են, որ ամեն տարի ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվող միջոցառումների շնորհիվ երեխաները, ինչպես նաև երիտասարդներն ու մեծահասակ ընթերցողները հնարավորություն են ստանում առավել մանրամասն ծանոթանալ ֆրանսիական գրականությանն ու մշակույթին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր