00:00:00

Իշխանափոխության հարցն արդեն օրակարգային է

18:06, 24 մայիս 2020

Իշխանափոխության հարցն արդեն օրակարգային է Հայաստանի համար և արդեն «նախկինների վերադարձ» կոչված լոզունգը որպես քաղտեխնոլոգիա չի արդարացնում իրեն, քանի որ նախկին բարքերն արդեն իսկ մերժվել են ժողովրդի կողմից։ Այնուամենայնիվ բոլորի ուշադրությունն ուզում եմ հրավիրել մեկ այլ կարևոր փաստի վրա։ Իշխանափոխությունը շատ մեծ հնարավորություն էր հայ ժողովրդի համար գնահատելու և տարբերակելու իրական արժեքները՝ կեղծից, որը տարիներ շարունակ հրամցվում էր մեր հասարակությանը։ Մորթապաշտ պոպուլիստներին իշխանությունից հեռացնելուց հետո անհրաժեշտ է ինստիտուցիոնալ կերպով անդրադառնալ արժեհամակարգային փոփոխություններին։ Հայ ազգը պետք է գիտակցի, որ իրական հերոսները Շուշին ազատագրողներն ու մեր հայրենիքի սահմանները անձնվիրաբար պաշտպանողներն են, Քոչարյանի պես անվախ տղերքն են, որ ի տարբերություն ներկայիս քայլոներին չեն վախենում բանտարկվելուց հանուն գաղափարի ու իրենց անմեղությունն ապացուցելու։ Իշխանափոխությունից անմիջապես հետո պետք է մերկացվի ներկաների իրական բարոյական պատկերը, որպեսզի գալիք սերունդները տարբերակեն իրական արժեքները՝ կեղծից, որպեսզի պատմության դասագրքերում արդարացիորեն ճիշտ նկարագրված լինեն ներկայիս պոպուլիստները (որպես խաբեբաներ)։ Արժեհամակարգային հետևյալ փոփոխությունը համարում եմ շատ կարևոր ապագայում մեր հասարակական և քաղաքական կյանքից կեղծ օրակարգերը մեկընդմիշտ դուրս շպրտելու համար։ Լեւոն Մնացականյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր