00:00:00

Սևանա լճից լրացուցիչ ջրառ կիրականացվի

15:59, 12 ապրիլ 2018

Կառավարության այսօրվա նիստում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արսեն Հարությունյանը ներկայացրել է «Ոռոգման նպատակով 2018 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ: Ըստ նախագծի` Սևան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2018թ. ոռոգման շրջանում, մարտի 5-ի դրությամբ, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 39 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմի 482 մլն մ3: Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 156,0 մլն մ3, Ազատի ջրամբարից շուրջ 31 մլն մ3, Ապարանի ջրամբարից՝ շուրջ 11,5 մլն մ3 ջրաքանակներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր