00:00:00

Առանց դիմակների, վարորդի կողքին նստած ուղեւորներ․ 180 խախտման դեպք տաքսիներում

20:11, 23 մայիս 2020

Տաքսիներում վերջին հինգ օրում այս հայտնաբերվել է պարետի որոշումների խախտման 180 դեպք։  Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։ «Մի դեպքում եղել են ուղեւորներր առանց դիմակների, մյուս մասում էլ եղել են ուղեւորներ, որոնք նստել են վարորդի կողքին։ Ուղեւորը նստում է հետնամասում եւ շարունակվում է երթեւեկությունը, իսկ առանց դիմակի լինելու դեպքում երթեւեկությունը դադարեցվում է»,- նշեց նա։ Արտյուշ Գրիգորյանի խոսքով՝ երթուղային տրանսպորտում նույնպես խախտումներ են արձանագրվել։ Վագոններում բացակայել են ախտահանիչ նյութերը, եղել են առանց դիմակների ուղեւորներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր