00:00:00

81 վարչական իրավախախտման արձանագրություն ուղեւորափոխադրողների նկատմամբ․ չի տուգանվել միայն մետրոն

19:11, 23 մայիս 2020

Ոստիկանությունն արդեն 81 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմել ուղեւորափոխադրում իրականացնողների նկատմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը։ 81-ից 34-ը կազմվել է տաքսիների նկատմամբ, 32՝ երթուղային տաքսիների նկատմամբ, 15-ը՝ երթուղային ավտոբուսների եւ տրոլեյբուսների նկատմամբ։ Մետրոների նկատմամբ արձանագրություն չի կազմվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր