00:00:00

Արցախի Շահումյանի շրջանից վերցված՝ կորոնավիրուսի 56 փորձանմուշ է ուղարկվել Հայաստան

15:25, 23 մայիս 2020

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջանային բաժինների աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ընդհանուր առմամբ, թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել այդ օջախներից ու բուժանձնակազմից վերցված 56 փորձանմուշ: Շրջանում շարունակվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումները: Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: Բնակիչների հետ տարվել են նաև սան-լուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ, տրամադրվել են ախտահանիչ նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր