00:00:00

Խորհրդարանում Հանրապետականները գովաբանում են Գևորգ Կոստանյանին

23:45, 27 փետրվար 2018

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանի թեկնածության հարցը ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը հրաժարվել է այս պաշտոնից, քանի որ իր թեկնածությունն է ներկայացնելու ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում նկատեց, որ հանձնաժողովի նախագահը նախ պետք է լինի սկզբունքային, պետք է ունենա պետական մտածողություն, գիտելիքներ, պրոֆեսիոնալիզմ: Նա նկատեց, որ Գևորգ Կոստանյանը համապատասխանում է այս չափանիշներին, երբեք որևէ մեկին դուր գալու խնդիր չի դնում իր առաջ, ինչը շատ կարևոր է: «Ես համոզված եմ, որ հենց այս բնավորության գծերն օգնելու են, որպեսզի մենք ապագայում ավելի զարգացնենք պառլամենտարիզմը: Գևորգ Կոստանյանի՝ գլխավոր դատախազ նշանակելուց հետո կոռուպցիոն ռիսկերը նվազել են, և դժվար էլ մի մարդ կարող է գնա դատախազություն ու խոսի, որ կոռուպցիա կա: Նույնիսկ մամուլում նման հրապարակումներ չեն եղել»,-հավելեց նա: Ապա ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը հաելեց, որ Գևորգ Կոստանյանը լավ գլխավոր դատախազ է եղել, մանավանդ այն ընթացքը, երբ պաշտոնավարում էր, չափազանց բարդ էր Հայաստանի համար: Ըստ Եսայանի՝ Գևորգ Կոստանյանը սիրելի է բոլորի կողմից: Հանձնաժողովի ՀՀԿ-ական փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն էլ ասաց, որ Գևորգ Կոստանյանն իր ընկերն է, և ինքը կարող է վստահեցնել՝ Կոստանյանը երբեք մենակ չի թողնում իր ընկերներին, և նա պետական մտածողություն ունեցող անձ է: Մյուս ՀՀԿ-ականներն էլ ասացին, որ Կոստանյանը լավ գիտնական ու պրոֆեսիոնալ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր