00:00:00

Աթանեսյանի տան եւ ընտանիքի վրա կատարված հարձակումը պետք է խստագույնս դատապարտվի. Արշավիր Ղարամյան

00:38, 23 մայիս 2020

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան եւ ընտանիքի վրա կատարված հարձակումը պետք է խստագույնս դատապարտվի հասարակության կողմից, իսկ իրավապահների կողմից համապատասխան իրավական արձագանքի արժանանա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան եւ ընտանիքի վրա կատարված հարձակումը պետք է խստագույնս դատապարտվի հասարակության կողմից, իսկ իրավապահների կողմից համապատասխան իրավական արձագանքի արժանանա: Ակնհայտ է, որ նշված միջադեպը կապված է Տիգրան Աթանեսյանի կողմից որպես փաստաբան մի շարք հասարակական հնչեղություն ստացած քրեական գործերով իրականացրած մասնագտական գործունեության հետ եւ արդյունք է հասարակությունում տիրող անհանդուրժողականության մթնոլորտի եւ բազմակարծության մերժման: Նման երեւույթները ոտնձգություն են ողջ փաստաբանական համայնքի նկատմամբ, այդ կերպ հարվածի տակ են դնում մրցակցային արդարադատությունը: Վերոգրյալից զատ, դուրս գալով իրավակա ն հարթությունից, անհրաժեշտ է փաստել, որ անկախ պատճառներից եւ մոտիվներից՝ ընտանիքի եւ երեխաների նկատմամբ ոտնձգությունը անբարոյականություն է եւ դրա նկատմամբ տոլերանտ եւ կամ խրախուսական վերաբերմունքը խարխլում է ողջ հասարակության արժեքային համակարգը»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր