00:00:00

Մարզիկները աջակցում են Գրիշա Թամրազյանին

23:26, 22 մայիս 2020

Մենք՝ Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պահած մարզիկներս, մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին։ Վերջին օրերին տարբեր անհատների, կազմակերպությունների և լրատվամիջոցների կողմից փորձ է արվում արատավորել մի մարդու, ով շատ կարճ ժամանակամիջոցում արժանացել է մեր հարգանքին՝ իր բարձր պրոֆեսիոնալիզմի, ազնվության և մարդկային հատկանիշների շնորհիվ։ Կոչ ենք անում դադարեցնել անհիմն սկիզբ առած արշավը Թամրազյանի տեսակի դեմ։ Մեր տեսակը հաղթող տեսակ է։ 1. Արմեն Նազարյան - օլիմպիական չեմպիոն (ըմբշամարտիկ) 2. Արթուր Ալեքսանյան – օլիմպիական չեմպիոն (ըմբշամարտիկ) 3. Տիգրան Պետրոսյան – օլիմպիական չեմպիոն (շախմատիստ) 4. Սիմոն Մարտիրոսյան – աշխարհի չեմպիոն (ծանրամարտիկ) 5. Վաղինակ Գալուստյան – աշխարհի չեմպիոն (ըմբշամարտիկ) 6. Վլադիմիր Մնացականյան – աշխարհի չեմպիոն (բազկամարտիկ) 7. Վազգեն Սողոյան – աշխարհի չեմպիոն (բազկամարտիկ) 8. Կարեն Մնացականյան – Եվրոպայի չեմպիոն (ըմբշամարտիկ) 9. Գևորգ Ղարիբյան – Եվրոպայի չեմպիոն (ըմբշամարտիկ) 10. Արսեն Հարությունյան – Եվրոպայի չեմպիոն (ըմբշամարտիկ) 11. Հովհաննես Բաչկով – Եվրոպայի չեմպիոն (ըմբշամարտիկ) 12. Արսեն Գաբրիելյան – աշխարհի փոխչեմպիոն (բազկամարտիկ) 13. Նարեկ Անտոնյան – աշխարհի բրոնզե մեդալակիր (բազկամարտիկ) 14. Կարապետ Չալյան – Եվրոպայի բրոնզե մեդալակիր (ըմբշամարտիկ) և մի շարք այլ մարզիկներ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր