00:00:00

Ցանկացած պարագայում է դատապարտելի երեւույթը, որ նկարագրվում է հրապարակումներով ու փաստաբան Աթանեսյանի կողմից. Թաթոյան

23:55, 22 մայիս 2020

Ցանկացած պարագայում է դատապարտելի երեւույթը, որ նկարագրվում է հրապարակումներով ու փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, առավել եւս, որ վերաբերում է ընտանիքի անդամների՝ կնոջ ու անչափահաս երեխաների ու այն էլ, երբ նրանք գտնվել են իրենց տանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ «երեկ հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա 4 տղամարդու կողմից»: Ըստ հրապարակումների՝ նշված անձինք հնչեցրել են սպառնալիքներ փաստաբանի հասցեին. տանն այդ պահին եղել են միայն փաստաբանի ընտանիքի անդամները՝ կինը եւ անչափահաս երեխաները: Խոսել եմ պարոն Աթանեսյանի հետ, ով տեղի ունեցածը կապում է իր մասնագիտական գործունեության հետ: Այս հարցը պետք է լինի իրավապահ մարմինների կողմից առաջնահերթ պարզելու ենթակա հարց, քանի որ փաստաբանի մասնագիտական գործունեությունը գտնվում է օրենքի հատուկ պաշտպանության ներքո։ Տեղյակ եմ, որ Ոստիկանությունը ժամանել է ահազանգով, նախաձեռնվել է վարույթ եւ իրականացվում են գործողություններ: Մենք կապի մեջ կլինենք Ոստիկանության հետ: Ցանկացած պարագայում է դատապարտելի երեւույթը, որ նկարագրվում է հրապարակումներով ու փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, առավել եւս, որ վերաբերում է ընտանիքի անդամների՝ կնոջ ու անչափահաս երեխաների ու այն էլ, երբ նրանք գտնվել են իրենց տանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր