00:00:00

Արցախից թեստավորման նպատակով Հայաստան ուղարկված 10 փորձանմուշի պատասխաններ բացասական են եկել

20:19, 22 մայիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված եւս 10 փորձանմուշի պատասխանները` բոլորն էլ բացասական։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված եւս 10 փորձանմուշի պատասխանները` բոլորն էլ բացասական: Բացասական էր նաեւ կորոնավիրուսով հիվանդացություն ունեցող 2 քաղաքացու կրկնակի թեստավորման փորձանմուշի արդյունքը, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունն ու դուրս գրվել բժշկական հաստատությունից: Այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 33 քաղաքացու մոտ, որից 10-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 669 քաղաքացի, մեկուսացված են՝ 69-ը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր