00:00:00

Ինժեներական ասոցիացիան թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման դրամաշնորհային մրցույթ է հայտարարում

18:41, 22 մայիս 2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն <[email protected]> Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ ՀՀ կառավարության 560-Ն որոշման շրջանակներում Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման, համակարգի նախագծի շտկման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձեւավորման աշխատանքների վերաբերյալ: Ծրագրի ընդհանուր բյուջեն 90 մլն ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերն ու պարտադիր վճարները: Դրամաշնորհի տրամադրումն իրականացվելու է փուլային եղանակով: Ծրագրի իրականացման ժամկետը՝ մինչեւ 6 ամիս: Մրցույթն անց է կացվելու երկու փուլով․ Փաստաթղթերի փորձաքննություն, Ներկայացում՝ մինչեւ 10 րոպե։ Հայտերն ընդունվելու են առցանց տարբերակով մինչեւ 2020թ մայիսի 31-ը ներառյալ: Դիմելու ընթացակարգի եւ մասնակցության պայմանների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է Ինժեներական ասոցիացիայի պաշտոնական կայքում՝ https://bit.ly/2WVTEGN  հասցեով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր