00:00:00

Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

15:22, 12 ապրիլ 2018

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 667 վնասված լուսակետ: ՃՏՊ-ների պատճառով վնասվել է 4 հենասյում, որոնցից 2-ը վերականգնվել են, իսկ մյուս 2-ի վերականգնման աշխատանքները շարունակվում են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 1 փողոցի հատված:  Այսուհետ, մայրաքաղաքի թվով 66 խաչմերուկներ լուսավորվում են երկարացված ժամանակացույցով: «Երքաղլույս» ընկերությունը  շարունակում է նաև նաև հենասյուների մաքրման և ներկման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր